Եթե ժողովրդի 20 տոկոսը զանգվածային պայքար սկսի, ոչ մի իշխանություն չի դիմանա. սա փաստ է. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ հարցին, թե արդյո՞ք շարունակելու են փողոցային պայքարը և պայքարի ընթացքում շարունակելո՞ւ են պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչպես նաև՝  ո՞ր ուժերի հետ են համագործակցելու։

«Ես մի բան գիտեմ, որ եթե բնակչության 20 տոկոսը շատ ակտիվ պայքարի իշխանափոխության համար՝ չխնայելով սեփական ժամանակը, չնայելով օրվա տրամադրությանը, ապա ոչ մի իշխանություն չի դիմանա։ Նույնիսկ, եթե բնակչության 5 տոկոսը վճռականությամբ պայքարի իշխանության դեմ, կրկնում եմ՝ ոչ մի իշխանություն չի դիմանա։ Խոսքը գնում է զանգվածային պայքարի մասին։ Եթե չհաջողվի հասնել այդ նպատակին, այո, ուրեմն չենք հաջողելու։ Բայց կրկնում եմ՝ մեզ ընտրողների 21 տոկոսը ձայն է տվել»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031