Բաժիններ՝

ՀՀ նախագահը շնորհավորել է Գերմանիայի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ:  ՀՀ նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Գերմանիան կարևոր ավանդ ունի ժողովրդավարության և համամարդկային արժեքների պահպանման, ինչպես նաև մարդկության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում: Այս առումով բարձր եմ գնահատում մեր երկրի հետագա զարգացման և ժողովրդավարացման ճանապարհին Գերմանիայի ցուցաբերած աջակցությունը: Առանձնակի կարևորում եմ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված փոխշահավետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031