
Գազայի երկու բնակիչ փորձել է Իսրայելի տարածք մտնել նռնակներով լի պայուսակով

Իսրայելցի զինվորները ձերբակալել են Գազայի երկու բնակչի, որոնք փորձել են մուտք գործել հրեական պետության տարածք: Նրանցից առգրավվել են նռնակներ: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացրել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը:
«Այսօր առավոտյան IDF- ի զինվորականները ձերբակալել են երկու կասկածյալի, ովքեր փորձել են Գազայի հատվածից սահմանային ցանկապատով անցնել Իսրայել: Կասկածյալներից առգրավվել է մի պայուսակ նռնակ», – ասված է հայտարարության մեջ:
Ձերբակալվածներին հարցաքննության են տարել անվտանգության ծառայություններ: