ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման 24.522 դեպք են հայտնաբերել մեկ օրում. Դա առավելագույնն է հուլիսի 19-ից ի վեր
Ռուսաստանում կորոնավիուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 24 522-ով՝ մինչեւ 7 535 548, հոկտեմբերի 1-ին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։
Բացարձակ արտահայտւթյամբ հիվանդացածների թվի աճը դարձել է առավելագույնը հուլիսի 19-ից ի վեր: Հարաբերական արտահայտությամբ այն կազմել է 0,33 տոկոս:
Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն՝ ան հիվանդերի քանակը, որոնք այս պահին բուժում են անցնում, ավելացել է մինչեւ 634 684, հետեւում է շտաբի հաղորդագրությունից:
Կորոնավիրուսից հետո բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել է 19 955-ով՝ մինչեւ 6 692 722:
Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն, կազմում է վարակվածների ընդհանուր թվի մոտավորապես 88,8 տոկոսը: Ռուսաստանում կորոնավիրուսի պատճաով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 887-ով՝ մեկ օր առաջվա 867-ի դիմաց՝ մինչեւ 208 142:
Այսպիսով, չորրորդ օրը շարունակ երկրում նորանում է կորնավիրուսի պատճառով մահացածների թվի առավելագույնը:
Վարակի պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել է 2,76 տոկոսի մակարդակում, հետեւում է շտաբի տվյալներից: Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 3 993-ով՝ մեկ օր առաջվա 3 998-ի դիմաց՝ մինչեւ 1 637 913:
Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը, շտաբի տվյալներով, կազմել է 0,24 տոկոս: Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում Մոսկվայում աճել է 64-ով՝ մեկ օր առաջվա 62-ի դիմաց՝ մինչեւ 29 044, հետեում է շտաբի հաղորդագրությունից:
Մեկ օրում ապաքինվածների քանակն աճել է 2 189-ով՝ մինչեւ 1 492 226: Այժմ մայրաքաղաքում, շտաբի տվյալներով՝ բուժումն է շարունակում 116 643 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: