Բաժիններ՝

Աֆղանստանում հակամարտության հետևանքով ներքին փախստական է դարձել 5 միլիոն մարդ

Աֆղանստանում ավելի քան 5 միլիոն մարդ ներքին տեղահանված անձ է դարձել վերջին ժամանակներս տեղի ունեցած մարտական գործողությունների պատճառով: Այս մասին հաղորդել է Աֆղանստանի Ariana News հեռուստաալիքը՝ վկայակոչելով բարեգործական ընկերությունների տվյալները։

Amnesty International («Միջազգային համաներում») միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ ավելի քան 5 միլոն ներքին տեղահանված անձ հույժ օգնության կարիք ունի Աֆղանստանում սաստկացող հումանիտար ճգնաժամի պայմաններում: «Համաշխարհային հանրակցությունը պետք է ապահովի մարդասիրական օգնության անխափան առաքումն Աֆղանստան»,- մեջբերում է անում հեռուստաալիքը կազմակերպության՝ Քաբուլում տարածված հայտարարությունից:

Հազարավոր մարդիկ, ովքեր փախել են պատերազմից եւ ավերածություններից, Քաբուլում ապրում են ժամանակավոր ճամբարներում, որտեղ նրանց բժշկական օգնություն չի տրամադրվում, պարենի բաշխումը կատարվում է անկանոն, նշում է հեռուստաալիքը: Ariana News-ը բերում է իրենց իսկ փախստականների վկայությունները, որոնք հայտարարում են ճամբարներում ծանր պայմանների մասին: «Տարբեր նահանգներից փախստականները ծանր պայմաններում են ապրում վրաննեում, մինաչեւ հիմա նրանց մասին չեն հոգացել ո՛չ «Իսլամական Էմիրությունը (Աֆղանստան)» («Թալիբան» շարժման ինքնանվանումը), ո՛չ որեւիցե այլ կազմակերպություն»,- ասել է այդ մարդանցից մեկը: Փախստականները բարեգործական կազմակերպություններին կոչ են անում իրենց ապաստան տրամադրելու Քաբուլում կամ օգնելու վերադառնալ տուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս