Բաժիններ՝

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Անկախության օրվա կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին Հանրապետության Ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Կիպրոսի բարեկամ ժողովրդին՝ Հանրապետության Ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Գոհունակությամբ եմ փաստում, որ մեր բազմադարյա կապերի և ամուր բարեկամության վրա հիմնված հայ-կիպրական հարաբերությունները շարունակում են զարգանալ եղբայրության և փոխըմբռնման ոգով:

Սիրելի բարեկամ, իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ, Կիպրոսի բարձրագույն իշխանություններին և կիպրացի եղբայրական ժողովրդին՝ այս դժվարին պահին վերստին հայ ժողովրդի կողքին լինելու, Հայաստանի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի դատապարտման հարցում Կիպրոսի անվերապահ աջակցությունը վերահաս­տա­տելու համար: Ձեր անկեղծ և անդրդվելի դիրքորոշումը կրկին վկայում է հայ և կիպրացի ժողովուրդների անսասան բարեկամության մասին:

Հայաստանը և Կիպրոսը մշտապես հանձնառու են ընդլայնելու և խորացնելու համագո­ր­ծակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

Մեծարգո պարոն նախագահ, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Կիպրոսի եղբայրական ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս