Բաժիններ՝

«Տղերքը՝ Մխիթարը, Հայկը, Աբգարը չզոհվեցին, որ մենք քարշ գալով ապրենք, վախերով ապրենք, ստրուկի նման ապրենք»․ Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրումէ ․ «Մխիթարն ու Հայկը Աբգարիս նման խաղաղ ծառայում էին Հադրութում, երբ սկսվեց պատերազմը։ Նրանք առաջին ժամերից մասնակցեցին մարտերին։ Աբգարս զոհվեց 29–ին, իսկ Մխիթարն ու Հայկը ուղիղ մեկ տարի առաջ՝ հոկտեմբերի 1–ին՝ փրկելով ընկերոջ ճանապարհը գնացին դեպի հավերժություն, դեպի երկինք։

Տղերքը՝ Մխիթարը, Հայկը, Աբգարը չզոհվեցին, որ մենք քարշ գալով ապրենք, վախերով ապրենք, ստրուկի նման ապրենք։

Երբ վախում եք ձեր կարծիքը բարձրաձայն հայտնելուց, ինչ է՝ ձեր աշխատավարձը կպահեն, գործից կհանեն, հիշեք Աբգարի մասին, հիշեք ընկերոջը փրկելու համար զոհված տղերքին, այդ թվում էս սիրուն տղերքին՝ Մխիթարին ու Հայկին։

Աբգարի, Մխիթարի ու Հայկի մամաներ, ձեզ պահեք այնպես, որ Երկնքից ձեզ նայող տղերքի հոգին չխռովվի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս