Հոկտեմբերի 1-ից ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 28-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 29-30-ը, հոկտեմբերի 2-3-ն առանձին շրջաններում, 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 28-ի ցերեկը, սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ, 3-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև:
Երևան քաղաքի սեպտեմբերի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան` 31.80C (2002 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` 6.00C (1992 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` 18.00C