Բաժիններ՝

Ճանապարհը չզիջելու պատճառով կրակել էր «Օպելի» ուղղությամբ

Հուլիսի 19-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցում անհայտ անձը «Լեքսուս» մակնիշի մեքենայից, ճանապարհ չզիջելու պատճառով, կրակել էր «Օպել» մակնիշի մեքենայի ուղղությամբ և վնասել շարժիչի կափարիչը:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների հետ, նախ պարզեցին «Լեքսուսի» համարանիշերը, ապա հայտնաբերելով ավտոմեքենան՝ տեղափոխեցին բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Հետագա միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ «Լեքսուսի» վարորդը Կոմիտասի պողոտայի 50-ամյա բնակիչ է։ Նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում:
Հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 24-ին հետախուզվողը ներկայացավ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին՝ իր հետ բերելով ատրճանակը:

50-ամյա տղամարդը կալանավորվել է:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930