
Կանանց շախմատի ընտրանու առաջին մրցակիցն ԱԱ-ում հայտնի է

Հայաստանի կանանց շախմատի թիմի մրցակիցն աշխարհի առաջնության անդրանիկ տուրում Ֆրանսիան է:
Իսպանիայի Սիտժե քաղաքում մեկնարկող մրցաշարի առաջին տուրում Զավեն Անդրիասյանի գլխավորած թիմը կմրցի ֆրանսիացի շախմատիստուհիների դեմ: Առաջին տուրը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 17:00-ին: Մյուս զույգերն են. Ռուսաստան-Իսպանիա, Ադրբեջան-Հնդկաստան:
Հայաստանի հավաքականում ընդգրկված են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը: Աշխարհի առաջնությունը կանցկացվի Իսպանիայի Սիտժե քաղաքում: Այն կմեկնարկի սեպտեմբերի 27-ին և կեզրափակվի հոկտեմբերի 3-ին: Մասնակիցները մրցելու են նոկաուտ համակարգով, և խմբի հաղթողը փորձելու է պայքարել մեդալների համար: