
«Ալաշկերտի» նոր գլխավոր մարզիչը սերբ է

Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել էսերբ Միլան Միլանովիչը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
58-ամյա փորձառու մասնագետը տարբեր տարիների գլխավորել է Մոլդովայի «Շերիֆը», Ղազախստանի«Իրտիշը», ինչպես նաև Սերբիայի «Հայդուկ», «Նովի Պազար», ՕՖԿ, «Ռադնիչկի», «Ռադ», «Զեմուն» և«Ռադնիկ» թիմերը:
Միլանովիչի մարզչական շտաբում ընդգրկվել են Սերգեյ Էրզրումյանը, դարպասապահների մարզիչ ԱրմենԿիրակոսյանը և ֆիզպատրաստության սերբ մասնագետ Վլադիմիր Պրոչիկևիչը, որը Միլանովիչի հետաշխատել է նաև ղազախական «Իրտիշում»: