«Զարմանում եմ, երբ զարմանում են Նիկոլի թույլ, անհաջող ու վախեցած ելույթից ՄԱԿ-ում». Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Զարմանում եմ, երբ զարմանում են Նիկոլի թույլ, անհաջող ու վախեցած ելույթից ՄԱԿ-ում։
Նա Արցախի ,մասնավորապես, Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայից Հայաստանի ԱԺ-ում է վախենում խոսել, ինչպե՞ս կարող էր նա դա անել միջազգային լսարանի մոտ։
Թուրքերից հանդիպում մուրացողը չէր համարձակվի խոսել Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտումից։
Նա պարտության մարմնավորումն է և վերջ։
Իսկ Հայաստանի պարտությունների դարաշրջանը շարունակվելու է այնքան ժամանակ, որքան կապիտուլյացիայի խորհրդանիշն իշխանության է»։