«Կամ մե՛նք կամ պրոթուրքիզմը»․ Գևորգ Գևորգյան

Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, բարձր ամբիոնից ալիևը ցուցադրեց առավելագույն ագրեսիա, հստակ ընդգծելով, որ այլևս Հարավային Կովկասում իրենք են դերակատարում և իրավիճակ փոխողները։

44-օրյա պատերազմի ընթացքում ահաբեկչական ուժերի, վարձկանների վրա հիմնված օկուպանտ պետության ղեկավարը Հայաստանին որակում է պարտված զավթիչ, բարբարոս և պատերազմական հանցագործ։ Եվ այս խայտառակությանը, շարունակական նվաստացումներին պետական մակարդակով ոչ միայն պատասխան չի տրվում, այլև ադրբեջանասեր, թուրքասեր դրածոն լծված է ագրեսոր թշնամուն սիրաշահելով և հանուն սեփական իշխանության «խաղաղության» համաձայնագրի կնքման ճանապարհներ փնտրելով:

Հատվում են բոլոր ճանապարհները:

ԿԱՄ ՄԵ´ՆՔ կամ պրոթուրքիզմը»։

Տեսանյութեր

Լրահոս