Ի՞նչ արդյունքներ են գրանցում «Բարսան» և «Յուվենթուսը»՝ առանց Մեսսիի և Ռոնալդուի
«Բարսելոնան» և «Յուվենթուսը» վատ մեկնարկեցին մրցաշրջանում՝ իրենց աստղեր Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո:
Թիմերն առայժմ 5 հանդիպում են անցկացրել իրենց առաջնություններում: Կատալոնացիները երկու հաղթանակ տարան Լա լիգայում, երեք անգամ ոչ-ոքի խաղացին և 6 տուրից հետո 9 միավորով 7-րդն են աղյուսակում:
«Յուվենթուսը» Ա Սերիայի 5 մեկնարկային տուրերում միայն մեկ հաղթանակ է տարել՝ կրելով 2 պարտություն և 2 անգամ ոչ-ոքի խաղալով: Թուրինցիները 5 միավորով 12-րդ տեղում են:
ՊՍԺ-ն, որի համար Մեսսին ընդամենը 2 հանդիպում անցկացրեց Ֆրանսիայի առաջնությունում, մեկնարկային 7 հանդիպումներում էլ հաղթեց և 21 միավորով գլխավորում է աղյուսակը:
Կրիշտիանու Ռոնալդուն նաև երկու հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Յունայթեդը» 4 հաղթանակ տարավ, 1 անգամ ոչ-ոքի խաղաց և 13 միավորով 3-րդն է:
Սիրարփի Աղաբաբյան