Բաժիններ՝

«Ներիր ինձ». Սևակ Խանաղյանը նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել

Ռուսաստանում ապրող և ստեղծագործող երգիչ Սևակ Խանաղյանը, որը հաճախ է համերգներով հանդես գալիս հայրենիքում, համագործակցելով Յան Բրաթի (Yann Brutt) հետ, երկրպագուներին է ներկայացրել «Ներիր ինձ» («Прости меня») երգի տեսահոլովակը: Երգի հոլովակն արդեն Խանաղյանի YouTube-ի պաշտոնական ալիքում է: Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Յան Բրաթն է:

Հեղինակ-կատարող Սևակ Խանաղյանը ծնվել է 1987 թվականին Հայաստանում` Տաշիրի մարզի Մեծավան գյուղում: Երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը ծնվել է այն ժամանակ, երբ լսել է հոր ակորդեոնով կատարումները: Ավարտել է տեղի երաժշտական դպրոցը: Դպրոցական տարիքում ընտանիքով տեղափոխվել է Մոսկվա: Սովորել է Կուրսկի երաժշտական ուսումնարանի ակորդեոնի, Մոսկվայի պետական դասական էստրադային-ջազային ակադեմիայի վոկալի բաժիններում: Մասնակցել է մի շարք հեղինակավոր մրցույթների` «Главная сцена», «Голос», «X factor»: 2018 թվականին երգիչը «Քամի» ստեղծագործությամբ ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ-2018» երգի միջազգային մրցույթում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս