
Sharjah Masters-ի 7-րդ տուրում հաղթել է միայն Տիգրան Հարությունյանը

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները ԱՄԷ-ի միջազգային մրցաշարում:
Մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչները Հայկ Մարտիրոսյանը կիսեց միավորը մրցակցի հետ, Արամ Հակոբյանը պարտությունը կրեց, իսկ Տիգրան Հարությունյանը` հաղթեց:
Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարըները 5,5 միավորով երկու շախմատիստներ են: Տիգրան Հարությունյանն ունի 4, Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը 3,5-ական միավոր:
4th Sharjah Masters-ին մասնակցում են 58 շախմատիստ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 60 հազար ԱՄՆ դոլար: