Բաժիններ՝

Հայաստանի ըմբշամարտի հավաքական թիմերի կազմերը հայտնի են

Աշխարհի առաջնությանը մասնակցել պատրաստվող Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը հայտնի են:

Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի թիմն ԱԱ-ին կմասնակցի հետևյալ կազմով. Նորայր Հախոյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Հրայր Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (72 կգ), Գեղամ Թորգոմյան (82 կգ), Արթուր Շահինյան (87 կգ) և Դավիթ Օվասապյան (130 կգ):

Ազատ ոճի ըմբշամարտի թիմը Նորվեգիա կմեկնի 4 մարզիկով. դրանք են Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրիասյանը (70 կգ) և Արման Ավագյանը (79 կգ):

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կկայանա Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում` նոյեմբերի 2-10-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930