Բաժիններ՝

15 բան, որոնք Ձեզ երբեք չեն ասի ինտրովերտները

Գրող և ինտրովերտ Մերիեն Ռեյդը վստահ է, որ էքստրավերտները շատ խեղաթյուրված պատկերացում ունեն «ինքնամփոփ» մարդկանց մասին: Դրա համար նա կազմել է ցուցակ՝ բաղկացած 15 կետերից, որոնք վատ չէր լինի, եթե մենք բոլորս հիշեինք ինտրովերտների հետ շփվելիս:

1. Ձեր ծննդյան օրը մեզ չի ուրախացնում:

2. Խնդրում ենք՝ մոռացեք նաև մեր ծննդյան օրվա մասին:

3. Մենք իրականում չենք լսում, թե Դուք ինչպես եք անցկացրել Ձեր ազատ օրերը:

4. Մենք ատում ենք ամբոխը:

5. Մեզ իսկապես դուր չեն գալիս կորպորատիվ միջոցառումները:

6. Մենք ձևացնում ենք, որ Դուք մեզ դուր եք գալիս:

7. Մենք կարողանում ենք աշխատել:

8. Մեզ դուր է գալիս գրավոր շփումը:

9. Մենք մեզ ապահով ենք զգում «մեր» մարդկանց հետ:

10. Մենք ունենք ընկերներ, որոնք իսկապես սիրում են մեզ:

11. Մենք կարող ենք ժամանակավորապես էքստրավերտ ձևանալ:

12. Մենք ամաչկոտ չենք, կոպիտ չենք և չափազանց նյարդային չենք:

13. Միայնության մեջ մենք մեզ լավ ենք զգում:

14. Մենք ատում ենք բարձրաշխարհիկ շատախոսությունը:

15. Եթե մենք ընտրել ենք Ձեզ, գնահատեք դա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս