Բաժիններ՝

Չումակովի կենտրոնի ղեկավարը պատմել է «ԿոՎիՎակ»-ի արտադրության արդիականացման մասին

Չումակովի կենտրոնն արդիականացրել է արտադրությունը. դա թույլ կտա արտադրական կարողությունն ավելացնել 2-2,5 անգամ, «ԿոՎիՎակ» պատվաստանյութը կդառնա հասանելի: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Մ.Պ.Չումակովի անվան Հետազոտությունների եւ իմունոբիոլոգիական պատրաստուկների մշակման դաշնային գիտական կենտրոնի գլխավոր տնօրեն Այդար Իշմուխամետովը:

Նա նշել է, որ ընդամենը քաղաքացիական շրջանառության համար թողարկվել է 1,5 միլիոն չափաբաժին եւ պլանավորվում է մինչեւ տարեվերջ լրացուցիչ թողարկել 2,5 միլիոն չափաբաժին:

«Արտադրության արդիականացումն իրականացվել է հաջողությամբ եւ ավարտվել ավելի վաղ պլանավորված ժամկետներում: Մենք արդեն սկսել ենք պատվաստանյութի արտադրությունը նոր սարքավորմամբ: Նոր սարքավորումը թույլ կտա Կենտրոնին՝ իր հզորություններն ավելացնել 2-2,5 անգամ:

Ուստի մենք կարծում ենք, որ մոտ ժամանակներս «ԿոՎիՎակ»-ն անհամեմատ ավելի հասանելի կդառնա Ռուսաստանի բոլոր քաղաքացիների համար»,-Իշմուխամետովի խոսքը մեջբերում է կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս