«Մարդիկ բոլորովին այլ սպասումներ և հույզեր ունեն, որը Նիկոլապատկան իշխանությունն ի զորու չէ կյանքի կոչելու». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սեպտեմբերի 21-ին, ձևով և բովանդակությամբ հորինված «գունագեղ» միջոցառումների վրա փողերը (խոսվում է 2մլն դոլարից ավելի) քամուն տալուց հետո, նիկոլենք իրենց սպասված արդյունքը չեն ստացել։

Մարդկանց վիշտը, վտանգի և անպաշտպանության զգացումը, անորոշ ապագան ու թուրքական սիրախաղերը դրոն շոուներով փոխհատուցել չստացվեց։

Իշխանություն կոչվող կապիտուլյացված խմբավորումը չի ցանկանում հասկանալ, որ սոցիումի հետ անլուրջ վերաբերվել չի կարելի։

Մարդիկ բոլորովին այլ սպասումներ և հույզեր ունեն, որը Նիկոլապատկան իշխանությունն ի զորու չէ կյանքի կոչելու։ Տապալումները չափից դուրս շատ են, հանրային կյանքը՝ խիստ անմխիթար։

Իսկ ժամանակը չի սպասում և աշխատում է ի վնաս մեր երկրի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930