
«Արմավիր» բ/կ–ից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ տղամարդու դիակ է տեղափոխվել …

Սեպտեմբերի 22-ին, ժամը 01.55-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ճակատի սալջարդ վերքով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դիակ:
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Արմավիր քաղաքի 40-ամյա բնակիչը խփել է 39-ամյա համաքաղաքացու գլխին, ինչի հետևանքով նա մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
40-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմնին և ձերբակալվել:
Կատարվում է նախաքննություն: