
ԳԴՀ-ի կանցլերը չի ընդունել Բայդենի առաջին հեռախոսազանգը. The Wall Street Journal

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Ջո Բայդենն առաջին հեռախոսազանգն արել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: ԱՄՆ-ի ղեկավարի կարծիքով, դա պետք է դառնար անդրատլանտյան կայունությանը վերադառնալու խորհրդանիշ: Այդ մասին գրում է The Wall Street Journal թերթը:
Ըստ թերթի աղբյուրների վկայությունների, Մերկելն անտեսել է զանգը եւ մեկնել քաղաքից դուրս: Արդյունքում՝ նախագահի պաշտոնում Ջո Բայդենն առաջին հեռախոսազանգի ընթացքում հաղորդակցվել էԿանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ, նշվում է հրատարակության նյութում:
Բայդենը պաշտոնապես նախագահի պաշտոնն ստանձնել է հունվարի 20-ին: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել էր, որ ԳԴՀ-ում պատրաստել են թավշյա արջուկ՝ Անգելա Մերկելի տեսքով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: