Բաժիններ՝

Թրամփը 100 մլն դոլարի հայց է ներկայացրել ընդդեմ զարմուհու և New York Times-ի

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատի է տվել The New York Times-ին, նրա երեք լրագրողներին և իր զարմուհուն՝ Մերի Թրամփին, հայտնում է Forbes-ը: Թրամփի պահանջում է 100 մլն դոլար:

Նա թերթին և Մերի Թրամփին մեղադրել է գաղտնի եկամուտների և չվճարված հարկերի մասին սկանդալային հոդվածի համար իր հարկային հայտարարագիրը ստանալու դավադրության համար: The New York Times-ի համապատասխան հոդվածը 2019 թվականին արժանացել է լրագրության Պուլիտցերյան մրցանակին:

Հայցադիմումում Թրամփը նաև ասել է, որ Մերի Թրամփը խախտել է չբացահայտման մասին պայմանագիրը, որն արգելում էր նրան հրապարակել ընտանիքի ֆինանսների մասին տեղեկատվություն:

Նախկին նախագահը կարծում է, որ լրագրողները «համառորեն հետապնդել են իր զարմուհուն» և համոզել նրան, որ փաստաթղթերը հանձնի իրենց:

NYT-ի խոսնակն ասել է, որ թերթը մտադիր է վիճարկել հայցը. Մերի Թրամփը հայտարարել է, որ իր հորեղբայրը «պարտվող» է, և որ նրա գործողությունները հուսահատության նշան են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս