Բաժիններ՝

Էրդողանն ինչ էլ անի, կորցնելու է իշխանությունը առաջին իսկ ընտրության ժամանակ

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կարծիք է հայտնել, որ առաջիկա ընտրություններում Էրդողանը կկորցնի իշխանությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքական «Sözcü» թերթի վերլուծաբան Դենիզ Զեյրեքի հետ զրույցում Քըլըչդարօղլուն հավանական է համարել, որ ընտրություններից առաջ թուրքական իշխանությունները կարող են ընտրական օրենքներում նախաձեռնել այնպիսի փոփոխություններ, որոնք կխոչընդոտեն դաշինքների մուտքը խորհրդարան։

«Էրդողանն իր իշխանությունը շարունակական դարձնելու համար ընտրական օրենքների հետ է սկսել խաղալ։ Սակայն ճշմարտությունը, որը ցույց է տալիս պատմությունը սա է․ իշխանությունը, որն սկսում է խաղալ ընտրական օրենքների հետ, անցողիկ է»,-հայտարարել է Քըլըչդարօղլուն։

Նա պնդել է, որ Էրդողանը չի կարողացել ճիշտ սահմանել իր առաջնահերթությունները, փակվել է պալատում, կտրվել թուրքական իրականությունից և այժմ միայն մտածում է, թե ինչպես պահպանի իր գոյությունն այդ պալատում։

«Անկախ նրանից, թե ինչ փոփոխություններ կանի օրենքներում՝ Էրդողանը հեռանալու է։ Հասարակությունն արդեն չի ուզում։ Առաջին իսկ ընտրության ժամանակ տեղի կունենա իշխանության փոփոխություն»,- նշել է ընդդիմադիր առաջնորդը։

Նշենք, որ Թուրքիայում վերջին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացվել են 2018թ․ հունիսին, իսկ ՏԻՄ ընտրությունները՝ 2019-ին։ Առաջիկա նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2023թ․ հունիսին։ Թուրքիայի նախագահ Էրդողանը մի քանի անգամ հայտարարել է, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930