Բաժիններ՝

Արցախում 35-ամյա տղամարդը 3 երեխայի է վրաերթի ենթարկել, ապա նրան կախված են գտել

2021թ. սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի 1987թ. ծնված բնակիչ Վահագ Վլադիկի Առաքելյանը իրեն պատկանող «Volkswagen golf» մակնիշի ավտոմեքենայով ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ – Կարմիր Շուկա ավտոճանապարհին խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները վրաերթի է ենթարկել նույն շրջանի Կարմիր Շուկա համայնքի երեք անչափահաս բնակիչների՝ վերջիններիս պատճառելով տարբեր աստիճանների մարմանական վնասվածքներ, այնուհետև իր մոտ ապօրինի պահվող մարտական նռնակը նույն ավտոմեքենայում պայթեցնելուց հետո բախվել է ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի 1976թ. ծնված բնակչին պատկանող «Opel Astra» մակնիշի ավտոմեքենային: Դրանից հետո, Վ.Վ.Առաքելյանը թողնելով դեպքի վայրը, դիմել է փախուստի և Թաղավարդ-Կարմիր Շուկա ավտոճանապարհի կամրջից շուրջ 350 մետր հեռավորությամբ հոսող գետում՝ աճած ծառից գոտիով կախվելու եղանակով ինքնասպանություն գործել:

Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության քննիչը:

Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ԱՀ քննչական կոմիտեում ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 1-ին մասով, ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով և ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս