Բաժիններ՝

Ռուսաստանում մեկնարկում են նոր iPhone 13-ի նախնական պատվերները

iPhone 13 նոր սմարթֆոնների նախնական պատվերների ձեւակերպումը հասանելի կդառնա սեպտեմբերի 22-ին, Ռուսաստանում մոդելները վաճառքի կհանվեն սեպտեմբերի 24-ից: Այդ մասին հաղորդվում է Apple-ի խանութի կայքում:

Apple-ը սեպտեմբերի 14-ին ներկայացրել է iPhone 13 նոր սմարթֆոնը՝ մեծացված մարտկոցով եւ բարելավված դիսփլեյով:

Նոր iPhone 13-ը եւ iPhone 13 mini-ն հանդերձված են A15 Bionic պրոցեսորով եւ կստանան մեծացված ծավալով մարտկոց: 6,1 անկյունագծով եւ 5,4 դյույմանոց սմարթֆոնները համապատասխանաբար կստանան բարձրախոս եւ տվիչներ:

iPhone 13 Pro-ի էկրանն ստացել է 120 հերց հաճախականություն, Pro-ի չափը 6,1 դյույմ է, iPhone 13 Pro Max-ը՝ 6,7 դյույմ:

Apple-ի կայքի տվյալների համաձայն, iPhone 13-ի արժեքը սկսվում է 79,99 հազար ռուբլուց, iPhone 13 Pro-ի գինը՝ 99,99 հազար ռուբլուց, IPhone 13 mini-ինը՝ 69,99 հազար ռուբլուց, iPhone 13 Pro Max-ինը՝ 109,99 հազար ռուբլուց, հաղորդում է Apple-ի խանութի կայքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս