 
                        Հարոյանը հայտավորված է «Բարսելոնա»-ի դեմ խաղին
 
                                    «Կադիս»-ի և Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը հայտավորված է «Բարսելոնա»-ի դեմ խաղում:
«Կադիս»-ի գլխավոր մարզիչը ներկայացրել է թիմի ընդհանուր հայտացուցակը Իսպանիայի ֆուտբոլի առաջնության` Լա լիգայի 6-րդ տուրի «Բարսելոնա»-ի հետ խաղի համար: Այդ խաղին դաշտ դուրս եկող մարզիկների շարքում է նաև Վարազդատ Հարոյանը:
«Կադիս»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 22-ի լույս 23-ի կեսգիշերին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        