
Աֆղանստանում զինված հարձակման հետևանքով հինգ մարդ է մահացել

Աֆղանստանի արևելքում գտնվող Ջելալաբադ քաղաքում զինված հարձակման և պայթյունների հետևանքով առնվազն հինգ մարդ է մահացել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Դեռևս հայտնի չէ, թե որն է եղել հարձակման թիրախը, սակայն երկրում իշխանությունը վերցրած «Թալիբան» շարման ներկայացուցիչները հաստատել են կատարվածը՝ հայտնելով, որ բոլոր զոհերը քաղաքացիական անձինք են եղել: