Վրաստանի վարչապետը հանդիպում է անցկացրել Ավստրիայի, Թուրքիայի և Մոլդովայի ղեկավարների հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որը պաշտոնական այցով գտնվում է ԱՄՆ-ում, մի շարք հանդիպումներ է անցկացրել տարբեր երկրների ղեկավարների հետ, ինչպես նաեւ մասնակցել զուգահեռ անցկացվող միջոցառումներին, որոնք տեղի են ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում։
Ինչպես հաղորդում էկառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը, Նյու Յորքում տեղի ունեցող Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Ղարիբաշվիլին հանդիպում է ունեցել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: Հանդիպմանը նշվել է, որ 2022 թվականին լրանում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին, եւ ողջունել են, որ պետությունների հարաբերությունները ակտիվորեն զարգանում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով: Վրաստանի կառավարության ղեկավարն Ավստրիայի կանցլերին նաեւ շնորհակալություն է հայտնել աջակցության համար եւ նրան հրավիրել է Վրաստան:
Հանդիպման ավարտից հետո Վրաստանի վարչապետը մասնակցել է Աֆղանստանի թեմայով բարձր մակարդակի երկխոսությանը, որը կազմակերպվել էր Ավստրիայի վարչապետի կողմից: ՄԱԿ-ի ԳԱ-ի շրջանակներում Վրաստանի վարչապետը նաեւ հանդիպում է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպումն անցկացվել է ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ ընդլայնված ձեւաչափով: Խոսք է գնացել տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Ղարիբաշվիլին ընդգծել է նախագահ Էրդողանի առանձնահատուկ ջանքերը երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության հետագա խորացման ուղղությամբ:
Հանդիպմանը նաեւ ուշադրություն է դարձվել Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ համագործակցության հարցին, որի շրջանակներում կողմերը քննարկում են հարցերի լայն շրջանակ: Նաեւ Վրաստանի վարչապետը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ միասին մասնակցել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի կողմից կազմակերպված միջոցառմանը: Հանդիպումն անցկացվել է աշխատանքային ճաշի ձեւաչափով: Վրացական պատվիրակությունը՝ վարչապետի գլխավորությամբ, Նյու Յորք է ուղեւորվել երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 20-ին: Այցի շրջանակներում սեպտեմբերի 24-ին պլանավորվել է վրացական պետության ղեկավարի ելույթը Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, հաղորդել է Sputnik-ը: