Բաժիններ՝

Թուրքական Bayraktar TB3 անօդաչուի առաջին թռիչքը նախատեսվում է 2022 թվականին

Թուրքական նոր գրոհային անօդաչու թռչող սարքի՝ Bayraktar TB3-ի առաջին թռիչքը նախատեսվում է 2022 թվականին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Նայելով ապագային ՝ մենք կարող ենք տեսնել Bayraktar TB3 հայեցակարգը: Արբանյակային հսկողության տակ գտնվող այս անօդաչու թռչող սարքն անցնում է հազարավոր կիլոմետր տարածություն: Խոսքը հարձակողական անօդաչուի մասին է, որն իր չափերով փոքր-ինչ ավելի մեծ է, քան Bayraktar TB2- ը և զիջում է Akıncı ԱԹՍ -ին: Անօդաչու թռչող սարքն առանձնանում է կարճ թռիչքուղով նավերի վրա թռիչք և վայրէջք կատարելու ունակությամբ, ինչը աշխարհի բազմաթիվ անալոգներում չկա », – ասել է Baykar Technologies- ի տեխնիկական տնօրեն Սելչուկ Բայրաքթարը:

Բայրաքթարը հույս է հայտնել, որ Bayraktar TB3- ը առաջին թռիչքը կիրականացնի 2022 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս