Բաժիններ՝

Պարտվել ենք, բայց առաջընթաց կա. Արմեն Նազարյան

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանն առաջընթաց է նկատում ընտրանու խաղում:

«Հանդիպումը ծանր ստացվեց` հատկապես Նորվեգիայից կրած պարտությունից հետո (Հայաստանի ընտրանին պարտվել էր 0:10 հաշվով.-հեղ.): Պարտվել ենք, բայց առաջընթաց կա առաջին և երկրորդ խաղերի միջև», խաղից հետո ասել է գլխավոր մարզիչը:

Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային ընտրանին երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց աշխարհի առաջնության ընտրական փուլում: Երևանի Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղում Հայաստանի հավաքականը հյուրընկալեց Լեհաստանի թիմին: Հյուրերը հաղթեցին նվազագույն հաշվով:

Ավելի վաղ` սեպտեմբերի 16-ին, Հայաստանի հավաքականը գերխոշոր` 0:10 հաշվով զիջել էր Նորվեգիայի ընտրանուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս