
Ռոնալդուն ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է

Պորտուգալիայի ազգային թիմի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է:
Forbes-ը ներկայացրել է ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը: Ռոնալդուն 2021-22 մրցաշրջանում վաստակել է մոտ 120 մլն դոլար, որոնցից 70 միլիոնը կազմում է ֆուտբոլիստի բուն աշխատավարձը, իսկ 55 միլիոնը գովազդային պայմանագրերից ստացված եկամուտն է:
Երկրորդ տեղում Արգենտինայի ազգային թիմի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին է: Նա աշխատել է 110 միլիոն դոլար (75 միլիոն աշխատավարձ, 55 միլիոն գովազդային եկամուտ):
Եվ եռյակի վերջում բրազիլացի Նեյմարն է 95 միլիոն դոլարով` (75 միլիոն աշխատավարձ և 20 միլիոն գովազդային եկամուտ):