Մորի Կոնեն հեռացել է «Արարատ»-ից
Կոտ դը իվուարցի հարձակվող Մորի Կոնեն ավարտում է իր ելույթները Երևանի «Արարատի» կազմում։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հունգարական «Ույպեշտ» ակումբի հետ համաձայնություն է ձեռք բերվել ֆուտբոլիստի՝ այդ ակումբ տեղափոխության շուրջ։
Մորի Կոնեն «Արարատին» էր միացել 2020/21 մրցաշրջանից առաջ: Նա թիմի կազմում մասնակցել է Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 22 խաղի և դարձել 7 գոլի հեղինակ:
Կոնեն նաև առանցքային դեր է ունեցել 2020/21 մրցաշրջանում «Արարատի»՝ գավաթը նվաճելու հարցում: Նա մասնակցել է գավաթային վեց խաղի և դարձել նույնքան գոլի հեղինակ՝ այդ թվում երկու գոլ խփելով եզրափակիչ խաղում։
Եվրագավաթներում 26-ամյա ֆուտբոլիստն «Արարատի» կազմում անցկացրել է չորս խաղ՝ դառնալով երկու գոլի հեղինակ։