Բաժիններ՝

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 100 ուխտավոր այցելել են Ամարասի վանք

Հայաստանից ժամանած ուխտավորները ռուս խաղաղապահների աջակցությամբ այցելել են Լեռնային Ղարաբաղի Ամարասի վանք: Մարտունիի շրջանում սահմանազատման գծի մոտ գտնվող սրբավայր են այցելում ուխտավորներ Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաև Հայաստանից և այլ երկրներից, գրում է ՌԴ ՊՆ-ն:

Խաղաղապահներն ապահովում են ուխտավորների անվտանգությունը՝ շարժման և Ամարասի վանական համալիր այցելելու ընթացքում և եկեղեցական ժամերգությունների ժամանակ:

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը:

Հրադադարի պայմանագրի ստորագրման արդյունքում, ռազմական գործողությունների ավարտից հետո, վաղ միջնադարյան Ամարաս վանքը հայտնվել է սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ: Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները կանոնավոր կերպով ապահովում են այս սրբավայր այցելել ցանկացող ուխտավորների անվտանգությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930