Չինաստանը սահմանափակել է TikTok-ից երեխաների օգտվելու օրական ժամանակը մինչև 40 րոպե
TikTok հավելվածի չինական տարբերակի սեփականատերերը (Douyin) սահմանափակել են հավելվածից օգտվելու ժամանակը 14 տարեկանից փոքր երեխաների համար, հաղորդում է CNN-ը:
Այժմ այդ տարիքային կատեգորիայի օգտատերերը կկարողանան օգտվել հանրաճանաչ հավելվածից օրական ընդամենը 40 րոպե ցանկացած պահի՝ առավոտյան 6 -ից երեկոյան 22-ը: Մնացած ժամանակ հարթակն անհասանելի կլինի:
«Դեռահասի ռեժիմ» սահմանելու վերաբերյալ որոշումը կայացվել է՝ անչափահասներին վնասակար ազդեցություններից պաշտպանելու նպատակով:
Ավելի վաղ Չինաստանի իշխանությունները կրճատել էին անչափահասների համար տեսախաղերից օգտվելու ժամանակը: Այժմ մինչև 18 տարեկան երեխաները կարող են խաղալ շաբաթական 3 ժամից ոչ ավելի: