Բաժիններ՝

18 նշան, որ Դուք էքստրավերտ եք

Ի՞նչ է էքստրավերսիան, և ովքե՞ր են էքստրավերտները: Էքստրավերսիան անձի կոմպլեքսային առանձնահատկությունն է, որը համարվում է խառնվածքի բաղադրիչներից մեկը:

Այդ առանձնահատկությունն ունեցող անձն աչքի է ընկնում նրանով, որ անմիջականորեն ու պատրաստակամությամբ արձագանքում է արտաքին ազդեցություններին, որոնք ավելի մեծ չափով են դետերմինավորում նրա վարքը, քան ներհոգեկան գործոններն ու բովանդակությունները (ներքին դրդապատճառները, հիշողության բովանդակությունը, մտքերը, անձնային գծերը):

Էքստրավերտը շփվող է, արագորեն ծանոթություն է հաստատում մեծ թվով մարդկանց հետ, և այլն:

Ներկայացնում ենք 18 նշաններ, որոնք ցույց են տալիս՝ Դուք էքստրավերտ եք:

1. Դուք չեք սիրում լինել մենակության մեջ:

2. Այլ մարդկանց շրջապատում Դուք կարծես էներգիա եք ստանում:

3. Լռությունը Ձեզ նյարդայնացնում է:

4. Դուք յուրաքանչյուր մարդու հետ խոսելու առիթ կգտնեք:

5. Շատերը մտածում են, որ Ձեր զգացմունքները կեղծ են, կամ Դուք ուղղակի ուզում եք ուշադրության արժանանալ:

6. Դուք շատ ծանոթներ ունեք:

7. Անավարտ գործերը Ձեզ նյարդայնացնում են:

8. Դուք չեք կարող ուղղակի նստել և ոչինչ չանել:

9. Դուք անպայման պետք է խոսեք այն մասին, թե ինչն է Ձեզ նյարդայնացնում:

10. Եթե Դուք վատ տրամադրություն ունեք, ինչ-որ մեկի հետ շփվելու ցանկություն ունեք:

11. Դուք հաճախ առաջատարի դիրք եք գրավում:

12. Դուք գիտեք, թե ինչ եք ուզում և արագ որոշում եք կայացնում:

13. Ձեզ դուր է գալիս պլանավորել ամեն ինչ, այդպես Դուք երբեք մենակ չեք մնա:

14. Դուք նաև սպոնտան եք և կթողնեք ամեն ինչ, միայն թե շփվեք ընկերների հետ:

15. Երբ Դուք մենակ եք, հաճախ գնում եք այնպիսի վայր, որտեղ շատ մարդ է լինում:

16. Դուք զարմանում եք, երբ Ձեր ինտրավերտ ընկերներն ուզում են մենակ մնալ:

17. Դուք հաճախ զանգահարում և հաղորդագրություններ եք գրում մարդկանց:

18. Ի վերջո, Դուք ուղղակի ուզում եք, որպեսզի մարդիկ հասկանան՝ Ձեզ ուշադրություն է պետք:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս