Բաժիններ՝

Financial Times-ն անդրադարձել է աֆղան փախստականներին ու Թուրքիային

«Financial Times» միջազգային գործարար թերթում աֆղան փախստականների հարցերի վերաբերյալ վերլուծական հոդված է հրապարակվել, որում անդրադարձ կա նաև խնդրի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեկնաբանություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հոդվածում նշվել է, որ Թալիբանից փախչող աֆղանները շարունակում են գալ Իրան և Թուրքիա, նրանց մի մասը փորձում է հասնել Եվրոպա և սպասվում է, որ աֆղանական գաղթը նոր ալիքներով շարունակվելու է։ Խնդրի վերաբերյալ Թայիփ Էրդողանի հայտարարությունների վերլուծության համատեքստում ընդգծվել է․ «Թուրքիան աշխահի ամենամեծ փախստական բնակչությունն ունի և Էրդողանը հայտնի է որպես տեղահանված 3.6 միլիոն սիրիացիների համար կիրառված բաց դռների քաղաքականության առաջնորդ։ Սակայն խարխլվող տնտեսությունը վնասեց հասարակությունում օտարերկրացիների նկատմամբ ընկալումը և քայաքայեց Էրդողանի կուսակցությանը տրվող աջակցությունը։ Իսկ Էրդողանը Եվրոպային խոսք տվեց, որ Թուրքիան չի ծառայելու որպես «փախստականների պահեստ»»։

Վերլուծության մեջ Թուրքիա-Իրանի սահմանին կառուցվող և սահմանի մեկ երրորդ ընդգրկող պատի վերաբերյալ նշվել է, որ այն աֆղաններին հեռու պահելու ջանքերի ամենավառ դրսևորումն է:

«Եվրամիությունը Թուրքիային վճարում է միլիարդավոր եվրոներ, որպեսզի պաշտպանի իր արևելյան սահմանը և դադարեցնի ներգաղթը», – նշվել է հոդվածում:

Նշենք, որ Աֆղանստանում ճգնաժամի առաջացումից հետո Թուրքիայի նախագահը քանիցս հայտարարել է , որ Թուրքիան ի զորու չէ ընդունել աֆղան փախստականներին։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս