Բաժիններ՝

Այս օրերը ընտանիքիս հետ անցկացնում եմ Արցախի Հանրապետությունում․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի երեւանցիներ, սիրելի հայրենակիցներ,

Այսօր մեր ազգի ամենակարևոր օրերից մեկն է՝ Հանրապետության անկախության 30-ամյա տարեդարձը։

Հավերժական Հայաստանի անկախ պետականության վերականգնումը մեր նորագույն ժամանակների ամենամեծ ձեռքբերումն է, մեր հպարտության անսպառ աղբյուրն ու մեր կենսագործունեության հիմնական շարժիչներից մեկը՝ անհատական ու հավաքական իմաստներով։

Կերազեինք այս իսկապես տոնական օրը դիմավորել անխառն տոնական տրամադրությամբ։ Մինչդեռ, մեր պետականությունն այսօր ահռելի մարտահրավերների առաջ է կանգնած, մեր հանրությունն ինքնության խոր ճգնաժամ է ապրում՝ տառապելով պետական անլիարժեքության բարդույթից։

Միայն իրերն իրենց անունով կոչելով, մեզ պատուհասած ողբերգության ամբողջ ծավալը գիտակցելով ու մեր խնդիրները ճշգրիտ ախտորոշելով կկարողանանք հաղթահարել այս ամենն ու դուրս գալ դեպի զարգացման ու հաղթանակի ուղի։

Խոնարհվում եմ Հայաստանի անկախության եւ Հայրենիքի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակի առաջ։ Նրանք են, որ ստիպում են մեզ ձգվել, հավաքել ուժերն ու լավատես լինել։

Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստությանը, աշխատասիրությանն ու կենասասիրությանը, մենք անպայմա՛ն կհասնենք մեր երազած Հայաստանին։

Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՜ հայ ժողովուրդը, կեցցե՜ հավերժական Հայաստանը։

Հ․ Գ․ Այս օրերը ընտանիքիս հետ անցկացնում եմ Արցախի Հանրապետությունում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս