«Որպեսզի ազգից նորից ժողովուրդ չդառնանք պետք է գիտակցենք մեր պետականության խորհուրդը». Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սիրելի հայրենակիցներ, իմ աննման Հայաստանի Հանրապետություն։ Շնորհավոր տոնդ։ 30 տարի առաջ մենք սովորակամն ժողովուրդ էինք. ունեինք հայրենիք, լեզու, այբուբեն, կրոն։ Անկախություն ձեռք բերելուց ու պետություն ունենալուց հետո դարձանք ազգ։
Հիմա արդեն ունենք ինքնուրույն շահեր, կարող ենք կազմել ու իրագործել պլաններ, կարող ենք լուծել համազգային խնդիրներ։
Որպեսզի ազգից նորից ժողովուրդ չդառնանք պետք է գիտակցենք մեր պետականության խորհուրդը, հասկանանք ընդհանուր արժեքները, ապահովենք դրանց ժառանգականությունը, թքենք հին ու նոր պոպուլիստների և պոպուլիզմի երեսին։ Սիրում եմ քեզ Հայաստան»։