Բաժիններ՝

Մբապեն ստանում է 2 անգամ ավելի քիչ, քան Մեսսին և Նեյմարը

Հայտնի են դարձել ՊՍԺ-ի որոշ խաղացողների աշխատավարձերը:

Ինչպես հայտնում է L’Équipe-ը, փարիզցի հարձակվող Կիլիան Մբապեն ստանում է տարեկան 12 միլիոն եվրո, իսկ հարձակվողներ Նեյմարը և Լիոնել Մեսսին տարեկան 30 միլիոն եվրո են վաստակում:

Նաև հայտնի է դարձել,  որ Մեսսին ՊՍԺ-ում 3 տարվա ընթացքում կարող է վաստակել 110 մլն եվրո:

34-ամյա արգենտինացին ունի տարեկան 30 միլիոն եվրո բազային աշխատավարձ՝  հարկերից բացի, այդ թվում՝ 1 միլիոն կրիպտոարժույթով, հաղորդում է L’Equipe-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան ակումբում անցկացրած երկրորդ և երրորդ մրցաշրջանների համար Մեսսին կստանա հավատարմության բոնուսներ` տարեկան 10 մլն.

Այսպիսով, ՊՍԺ-ում ընդամենը երեք տարվա ընթացքում հարձակվողը կարող է զուտ 110 միլիոն եվրո վաստակել:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս