
«Բարսելոնան» և Ստերլինգը կբանակցեն ձմռանը

«Բարսելոնան» դեռ շարունակում է հետաքրքրվել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգով:
Ինչպես հաղորդում է Sport.es-ը, կատալոնական ակումբն արդեն աշխատում էր Անգլիայի հավաքականի 26-ամյա խաղացողի վարձակալության վրա:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը՝ Ստերլինգը, հետաքրքրված է «Բարսելոնա» տեղափոխությամբ և կարծում է, որ ավելի շատ խաղային պրակտիկա կունենա «Կամպ Նոուում»:
«Սիթիի» կազմում անցկացրած վերջին չորս խաղերում կիսապաշտպանը դուրս եկավ փոխարինման:
Սիրարփի Աղաբաբյան