
«Հավանականություն կա, որ Պոգբան կվերադառնա «Յուվե»»․ Մինո Ռայոլա

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան խոսել է իր հաճախորդի ապագայի մասին:
«Նրա պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարի: Կխոսենք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և կտեսնենք:
Անշուշտ, Թուրինը մնաց նրա սրտում, և նրա համար նման բաները կարևոր են: Հավանականություն կա, որ նա կվերադառնա «Յուվենթուս», բայց դա կախված է նաև «Յուվեից»»,- ասել է Ռայոլան Rai Sport-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Պոգբան «Յուվենթուսում» հանդես է եկել 2012-2016 թվականներին:
Սիրարփի Աղաբաբյան