«Ոչ մեկի համար գաղտիք չի, որ թշնամին գործում է կարկանդակի և ճիպոտի քաղաքականությամբ…». Հայկ Դերզյան

Մեդիափորձագետ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Իշխանական լրատվականները ադրբեջանական քարոզչամեքենայի գծի մեջ

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանական լրատվականները ակտիվորեն տարածում էին այն թեզը, որ ընտրություններից հետո թշնամին հեռանալու է ՀՀ սուվերեն տարածքից: Այդ ժամանակ խոսքը գնում էր Սև լճի մասին: Անգամ տարածվում էր հարցազրույց ադրբեջանցի զինվորների հետ, ովքեր արել էին նման պնդում:

Ժամանակը ցույց տվեց, որ թշնամին ոչ միայն չհեռացավ Սև լճից, այլ նաև առաջխաղացում ունեցավ Գորիս-Կապան ճանապարհահատվածում, որի վերաբերյալ գործող իշխանությունները հայտարարել են, որ այն մտնում է Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ:

Այսօր արդեն իշխանական մամուլը հերքում է այն տեղեկությունը, որի համաձայն ադրբեջանցիները հարվածել են Շուռնուխի երիտասարդի գլխին:

Կհամաձայնեք, որ տեղի ունեցողի ֆոնին այդ հերքումը կրում է ոչ թե այսպես ասած ճիշտ/սխալ տեղեկատվության մատուցում, այլ ակնհայտորեն փորձ է արվում կոծկել թշնամու գործողությունները:

Ոչ մեկի համար գաղտիք չի, որ թշնամին գործում է կարկանդակի և ճիպոտի քաղաքականությամբ: Որոշ գերիներ ծեծի էին ենթարկվում, այնուհետև հայտնվում այլ ադրբեջանցիների մոտ, ովքեր այսպես ասած քննադատում էին իրենց գործընկերներին, փորձելով առաջ քաշել լավ/վատ ադրբեջանցի եզրույթը:

Նույն գործընթացը նաև սահմանային որոշ հատվածներում, որտեղ ադրբեջանցիները առաջարկել էին ամիսներ առաջ հայ գյուղացիներից մեկին կլորիկ գումարի դիմաց իրենց համար ոչխար բերել, ինչպես նաև որոշ տեխնիկական հարցերում, որոնք վերաբերում էին գյուղացու մեքենային՝ օգնել:

Հարմար պահի բամփելու առիթը իրենց արյան մեջ է՝ պատմությունը վկա: Այժմ այս թուրքերին նորին թուրքեր ներկայացնելու և խաղաղության թեզը առաջ քաշելու տեղեկատվական հոսքերը ոչ այլ ինչ են, քան այս իշխանությոնների կողմից երկարաժամկետում հայ ժողովրդի վզին հանգույց քաշելու գործընթաց»:

Տեսանյութեր

Լրահոս