«Էրդողանը կարող էր լռել հանդիպման ու քննարկման մասին, բայց հատուկ է բացահայտել որոշ փաստեր’ մեծացնելով ճնշումը և շանտաժը ՀՀ իշխանության նկատմամբ». Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ վարչապետը սեպտեմբերի 9-ին մեկնել է Բաթում քաղաք’ այնտեղ Վրաստանի վարչապետի հետ ոչ պաշտոնական հանդիպում ունենալու պատրվակով։

Իրականում խոսվում է Փաշինյանի և Էրդողանի հատուկ ներկայացուցչի գաղտնի հանդիպման մասին, որի ժամանակ քննարկվել են դեռևս 2019-ին ձեռք բերված պայմանավորվածության ու գործարքի հարցեր։

ՀՀ քաղաքական իշխանությունը ներքին խողովակներով հերքում էր դա, բայց այսօր Թուրքիայի նախագահը բաց տեքստով հայտարարել է, որ Վրաստանի վարչապետի միջոցով Նիկոլ Փաշինյանը առաջարկել է հանդիպել և քննարկել համագործակցության հարցեր։

Էրդողանը տվել է Վրաստանի վարչապետի անունը’ խնայելով ՀՀ վարչապետին։ Որպեսզի հայ հանրությունը դեռևս չիմանա, թե կոնկրետ ում հետ է հանդիպել Փաշինյանը և ինչ է քննարկել։

Էրդողանը դեռևս չի ասել մանրամասներ, բայց վստահաբար կասի, երբ Փաշինյանից ստանա այն, ինչ խոստացվել է 2019-ի հունվարին։
Երբ ամիսներ շարունակ պնդում էի, որ Փաշինյանը ձգտում է ռուսական ներկայությունը փոխել թուրքականով, ապացուցվում է օր օրի։

Էրդողանն, իհարկե, կարող էր լռել հանդիպման ու քննարկման մասին, բայց հատուկ է բացահայտել որոշ փաստեր’ մեծացնելով ճնշումը և շանտաժը ՀՀ քաղաքական իշխանության նկատմամբ։ Դա թուրքական մարտավարության անբաժան մաս է’ փողով, ժպիտով ու խոստումներով պայմանավորվել դավաճանության մասին, հետո շանտաժով ստանալ ավելին ու զոհել դավաճանին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930