
«Միթե՞ կարելի է հանուն փողի այդ աստիճան նվաստանալ». Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՆՈՂԿԱԼԻ Է ԵՎ ԱՄՈԹԱԼԻ
Նայում եմ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցածին ու սարսափում։ Կարծես դեպքը տեղի է ունենում ինչ-որ անհայտ, աշխարհից կտրված, տասներորդական բռնապետական երկրում, որը չի անդամակցում որևէ միջազգային կառույցի և որտեղ չի գործում որևէ օրենք, այլ միայն ու միայն տեղի գավառապետ-բռնապետիկի հրահանգը։
Բայց, այս ամենը տեղի է ունենում, ՄԱԿ, ԵԽ, ԵԱՀԿ, ԵՄ Արևելյան Գործընկերության անդամ, «ժողովրդավարական» Հայաստանում։ Անիմաստ, ոչինչ չարտահայտող, բութ հայացքներով ոստիկանները ամենավայրագ, բռնի ուժով քաշքշում և «հերոսաբար» գետնին են տապալում խաղաղ ցուցարարներին։ Եվ այս ամենը մի երկրում, որի ղեկավարը թշնամուն է հանձնել հայրենիքը, տալով հազարավոր զոհեր, ում գերիները տառապում են թշնամու զնդաններում։ Եվ այդ նույն երկրում պատրաստվում են տոնել․․․լեզուս չի պտտվում ասել ինչը․․․
Բազմիցս ասել և նորից կրկնում եմ՝ լավ, հասկացանք, մի կիսագրագետ, ողորմելի զավթել է իշխանությունն ու հանձնել հայրենիքը։ Բայց, դուք, այդ բռնապետիկի համախոհներ, պաշտպաններ,հատկապես ոստիկաններ, քննիչներ, դատախազներ, շատ ավելի նողկալի եք, որ հլու-հնազանդ ծառայում եք հայրենիքը հանձնած մարդուկին և կատարում նրա հրահանգները։ Միթե՞ կարելի է հանուն փողի այդ աստիճան նվաստանալ»։