
«Կադիս»-ը հաղթել է. Հարոյանը մասնակցել է ամբողջ խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցել է ակումբի հաղթական խաղին:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 5-րդ տուրում «Կադիս»-ը հյուրընկալվելով «Սելթա»-ին առավելության է հասել 1:2 հաշվով:Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Վարազդատ Հարոյանը «Կադիս»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Հայ պաշտպանը դեղին քարտ ստացավ հանդիպման 52-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Կադիս»-ը Լա լիգայում 11-րդն է և ունի 5 միավոր: