
«Զվարթնոց» օդանավակայանի ուղևորահոսքում հետախուզվող կին է հայտնաբերվել

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 16-ին, ժամը 17.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորահոսքում հայտնաբերվել և նախաքննական մարմնին է ներկայացվել Սոնա Պ.-ն, որը 2020 թ. ապրիլի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: