«Սեպտեմբերի 21-ի գունագեղ տոներին զվարճանալու պատրաստվող մարդկանց որևէ բան ասելն անիմաստ է». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու։ Կապիտուլյացիոն պարտության և խայտառակ ողբերգության մեկ տարին չլրացած՝ արդեն գունագեղ համերգ։

Զոհեր, զոհեր, զոհեր, անհետ կորածներ, գերիներ, անտերության մատնված երկիր, կիսաքանդ բանակ, տարածքային ահռելի կորուստներ, թշնամու ծաղրանք, սահմանների օկուպացիա, արտագաղթի աճող ծավալներ, պետական ծանր պարտքեր և իհարկե ԳՈւՆԱԳԵՂ ՄԻՋՈՑԱՌՈւՄՆԵՐ։

Թուրքական բեմեր, թրքասեր կիրկորովներ, գունագեղ շոուները, որը նշանակում է հետևյալը. «ժողովուրդ ջան, հանգիստ քեֆ արեք, բան չի պատահել։ Քեֆ արեք, որովհետև հռոմեական ժամանակներից մարդկությանը հայտնի մարգինալ-անհայրենիք զանգվածին պետք էր միայն հաց և զվարճանք։

Սեպտեմբերի 21-ի գունագեղ տոներին զվարճանալու պատրաստվող մարդկանց որևէ բան ասելն անիմաստ է։

Հ.Գ.
«Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի»։
Գարեգին Նժդեհ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930