Բաժիններ՝

Արցախի որոշ դպրոցներում ապաստարանների խնդիր կա․ ուսուցիչները հանդիպել են Արցախի ՄԻՊ ներկայացուցչին

Սեպտեմբերի 15-ին և 16-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Քռասնու միջնակարգ, Այգեստանի Ա.Բալայանի անվան հիմնական և Խնածախի Ա.Ավագյանի անվան միջնակարգ դպրոցներ ու հանդիպումներ ունեցել տեղի դպրոցների աշակերտների և ուսուցչական անձնակազմի հետ:

Այցերի ընթացքում ներկայացվել են երեխաների հիմնական իրավունքները, հատուկ անդրադարձ է կատարվել երեխայի կրթության իրավունքին, որին հարցերի ու պատասխանների ձևաչափով հաջորդել են քննարկումներ դրանց բովանդակության, գործնականում իրագործման վերաբերյալ:

Բացի դրանից, ուսուցչական անձնակազմի կողմից ներկայացվել են մի շարք հարցեր, որոնք կապված էին դպրոցների՝ ոչ բարվոք վիճակում գտնվելու, ապաստարանների բացակայության, ինչպես նաև ջրի մատակարարման խոչընդոտների հետ:

Պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ այդ խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս