«Տղերքին տարավ, մատաղ արեց, ի՞նչ ներողություն». Զոհվածի մայրը՝ Փաշինյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հասկացանք, պատերազմ էր, դժվար է… անցածն էլ հաստատ չենք կարող հետ բերել, բայց կարելի է, չէ՞, ավելի մեղմ խոսել։ Պետք չի ցավն ավելի խորացնել։ Չէ՞ որ ինքը մեր ընտանիքները փշրել է, այո, հենց այդպես, փաստորեն, փշրեց մեր ընտանիքները։ Ի՞նչ ներողություն։ Էդքան տղերքին տարավ, մատաղ արեց, հետո ասեց` ներողություն, ինչ` հետ բերե՞ց էդ տղերքին ներողությունով, իհարկե` ոչ։ Նա, վերջապես, մեր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետն է, թող մի քիչ սթափ խոսի, նա երկրի ղեկավար է։

Թող 10 չափի` նոր խոսի։ Նրա ամեն բառը պիտի քաշ ունենա։ Եթե երկրի վարչապետն է սխալ խոսում, ես ո՞նց կարամ մտնեմ մի տեղ ու ճիշտը պահանջեմ»,- երեկ կառավարության շենքի մոտ սեպտեմբերի 21-ի «գունագեղ» միջոցառման դեմ ակցիա անող զոհվածներից մեկի մայրն է ասել «Հրապարակի» լրագրողին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930